Կարևոր իրադարձություններ

Անանցանելի են «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետ տանող ճանապարհները

26 Մայիս, 2024 10:40
Անանցանելի են «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետ տանող ճանապարհները

Հորդառատ անձրևների պատճառով անանցանելի են դարձել դեպի «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետ տանող ճանապարհները։ Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը՝ տնտեսվարող սուբյեկտներին հորդորելով՝ Վրաստանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներն առայժմ կազմակերպել «Գոգավան» կամ «Բավրա» պետական սահմանի անցման կետերով։

Նշվածով պայմանավորված՝ արդեն իսկ ճանապարհին գտնվող բեռնափոխադրումների մասով կոմիտեն զերծ կմնա երթուղու չպահպանման համար նախատեսված պատասխանատվության կիրառումից և վարչական վարույթների հարուցումից։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին