Կարևոր իրադարձություններ

Դեբեդի վարարած ջրերը դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով ճանապարհին (տեսանյութ)

26 Մայիս, 2024 10:00
Դեբեդի վարարած ջրերը դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով ճանապարհին (տեսանյութ)

Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետեւանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

«Վարորդներին հորդորում ենք դեպի Վրաստանի սահման ուղեւորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով»,-ասված է հաղորդագրությնա մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին