Կարևոր իրադարձություններ

Միկոյան փողոցում քամու հետևանքով 3 բարդի ընկել է ճանապարհի երթևեկելի հատված

26 Մայիս, 2024 00:30
Միկոյան փողոցում քամու հետևանքով 3 բարդի ընկել է ճանապարհի երթևեկելի հատված

Մայիսի 25-ին՝ ժամը 19:24-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քամու հետևանքով Միկոյան փողոցում ծառն ընկել է կայանած ավտոմեքենայի վրա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Միկոյան փողոցում քամու հետևանքով 3 բարդի ընկել են ճանապարհի երթևեկելի հատված՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի։

Փրկարարները մասնատել են ծառերը և հեռացրել ճանապարհի երևեկելի հատվածից. ճանապարհը երկկողմանի երթևեկելի է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին