Կարևոր իրադարձություններ

«Զինվորական սպաները հրաժարվում են կատարել Տավուշի դիրքերից հետ քաշվելու հրամանը» վերտառությամբ հրապարակումը կեղծ է. ՊՆ

25 Մայիս, 2024 19:42
«Զինվորական սպաները հրաժարվում են կատարել Տավուշի դիրքերից հետ քաշվելու հրամանը» վերտառությամբ հրապարակումը կեղծ է. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Համացանցում տարածվում է «Զինվորական սպաները հրաժարվում են կատարել Տավուշի դիրքերից հետ քաշվելու հրամանը» վերտառությամբ հրապարակումը, որն ամբողջովին՝ սկզբից մինչև վերջ, կեղծ է, հորինված և չի համապատասխանում իրականությանը։

Պաշտպանության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ զինված ուժերի, զինված ուժերի ղեկավար կազմի, զինծառայողների վերաբերյալ հորինված տարբեր պատմություններ հրապարակելուց, կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և հիմք ընդունել բացառապես գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններն ու հայտարարությունները»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին