Կարևոր իրադարձություններ

Սպիտակ-Երևան ճանապարհին ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը

25 Մայիս, 2024 18:12
Սպիտակ-Երևան ճանապարհին ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը

Մայիսի 25-ին՝ ժամը 16:00-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սպիտակ ավտոճանապարհի մոտակայքում՝ Սպիտակ քաղաք չհասած, ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը։

Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին