Կարևոր իրադարձություններ

Նռնակով բանկ ներխուժած անձը ձերբակալվել է

24 Մայիս, 2024 19:36
Նռնակով բանկ ներխուժած անձը ձերբակալվել է

Մայիսի 24-ին՝ ժամը 17․20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մի անձ նռնակով մտել է Աբովյան քաղաքի Հատիս փողոցի բանկերից մեկը։

Անմիջապես դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներից օպերատիվ խմբեր։
Նշված վայրում նռնակով զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել բանկը։

Ոստիկանության ծառայողների բանակցությունների արդյունքում տղամարդը հանձնել է Ֆ-1 տիպի նռնակը, ձերբակալվել ու տեղափոխվել ոստիկանության Կոտայքի բաժին։

1974 թվականին ծնված Բյուրեղավանի բնակիչն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Հանգամանքները պարզվում են։

 

 

Լրահոս

Դիտել ավելին