Կարևոր իրադարձություններ

Վարչապետի գլխավորությամբ շարունակվել են Միջնաժամկետ ծախսային ծրագրի շուրջ քննարկումները

24 Մայիս, 2024 18:35
Վարչապետի գլխավորությամբ շարունակվել են Միջնաժամկետ ծախսային ծրագրի շուրջ քննարկումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում շարունակվել են 2025-2027 թվականների Միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի քննարկումները:

Ներկայացվել են մանրամասներ ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղություններով 2025-2027 թվականների ծախսերի վերաբերյալ, անդրադարձ է կատարվել կապիտալ ծախսերին և ընդհանուր հարկաբյուջետային շրջանակին:

Ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են առաջարկություններ և դիտարկումներ վերոնշյալ թեմաների շուրջ:

Վարչապետը պատասխանատու գերատեսչություններին տվել է համապատասխան հանձնարարականներ:

 

Լրահոս

Դիտել ավելին