Կարևոր իրադարձություններ

Դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթ է հայտարարվել

24 Մայիս, 2024 18:13
Դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթ է հայտարարվել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ` Հանրակրթության պետական նոր չափորոշչով պայմանավորված՝ 1-ին4-րդ և 9-րդ11-րդ և 12-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման համար:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով՝ բացառությամբ դասագրքի հավակնող ուսումնաօժանդակ նյութի օֆսեթ եղանակով օֆսեթ թղթի վրա տպագրված ազդօրինակ նմուշների ու դրանց էլեկտրոնային տարբերակի, որը ներկայացվում է առձեռն՝ հայտը ներկայացնելու հաջորդ օրը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դրամաշնորհային մրցույթների 1-ին մասի 5-րդ գլխի 5.3 կետի դ) ենթակետի պահանջները կատարելիս ֆիզիկական անձինք պետական ռեգիստրի վկայականի պատճենների փոխարեն պետք է կցեն անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:

Մրցույթների վերաբերյալ մանրամասներն ու ժամկետները հասանելի են ԿԳՄՍ նախարարության կայքի «Դրամաշնորհային ծրագրեր» բաժնում:

 

Լրահոս

Դիտել ավելին