Կարևոր իրադարձություններ

Բագրատ սրբազանը պարտիզանություն է անում. «Հրապարակ»

24 Մայիս, 2024 08:03
Բագրատ սրբազանը պարտիզանություն է անում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

««Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը պարտիզանություն է անում եւ բոլորից գաղտնի է պահում առաջիկա ծրագրերը։ Խոսքը մայիսի 26-ի հանրահավաքի մասին է։ Սրբազանն առայժմ փակագծեր չի բացում՝ ասելով, որ միայն հանրահավաքի ժամանակ պարզ կդառնա, թե ով է շարժման վարչապետի թեկնածուն, եւ ինչ գործողություններ են նախատեսված առաջիկայում, ինչպես են հասնելու իշխանությունների հեռացմանը։

Նա անգամ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ աշխատում է շատ չքննարկել անելիքները։ Եվ այն մի քանի հոգուն, ովքեր տեղյակ են մանրամասներին, հանձնարարված է չգաղտնազերծել ծրագիրը։ Սակայն մենք տեղեկացանք, որ որոշ գործիչներ անգամ գրավոր առաջարկներ եւ ելույթի թեզեր են ներկայացրել սրբազանին, բայց ոչ ոք չգիտի, թե դրանցից որից կօգտվի նա եւ ինչ ելույթ կունենա, ի վերջո։ Ասում են՝ ամեն ինչ կախված է հավաքվածների քանակից եւ տրամադրություններից։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին