Կարևոր իրադարձություններ

Կործանված ուղղաթիռի վրա փամփուշտի հետքեր չեն հայտնաբերվել. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբ

24 Մայիս, 2024 00:30
Կործանված ուղղաթիռի վրա փամփուշտի հետքեր չեն հայտնաբերվել. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի կործանված ուղղաթիռի վրա փամփուշտի հետքեր չեն հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը։

Հետաքննությունը ցույց է տվել, որ ուղղաթիռը բարձրություն հավաքելիս բախվել է լեռանը և հրդեհվել։ 

Վթարի ենթարկված ուղղաթիռի օդաչուն կարողացել է կապ հաստատել մյուս երկու ուղղաթիռների օդաչուների հետ։ 

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Իրանի նախագահին և ևս 3 պաշտոնյայի տեղափոխող ուղղաթիռը վթարվել էր, ինչի հետևանքով բոլոր ուղևորնորը զոհվել էին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին