Կարևոր իրադարձություններ

Գետափ-Մարտունի ճանապարհի մի հատվածում կիրականացվի քարաթափում

23 Մայիս, 2024 20:32
Գետափ-Մարտունի ճանապարհի մի հատվածում կիրականացվի քարաթափում

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մայիսի 24-ին Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 29,7-րդ կմ-ից մինչև 30,3-րդ կմ ընկած հատվածում, ավտճանապարհի հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:

Աշխատանքներին օժանդակելու են նաև ճանապարհը սպասարկող ՃՇՇ աշխատակիցները և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի պարեկային ծառայության ծառայողները։

Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին