Կարևոր իրադարձություններ

Ձրի շուկա, Կենդանիների դիմակահանդես-շքերթ և այլն. մեկնարկում է Արևորդի 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնը

23 Մայիս, 2024 18:33
 Ձրի շուկա, Կենդանիների դիմակահանդես-շքերթ և այլն. մեկնարկում է  Արևորդի 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնը

Մայիսի 24-28-ը տեղի է ունենալու Արևորդի 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնը, որն այս տարի «Կենսաբազմազանություն. բնության զարկերակը» խորագրի ներքո է։

Այս ամբողջ ընթացքում տեղի են ունենալու տարատեսակ հետաքրքիր միջոցառումներ, որոնց նպատակը մեկն է՝ իրազեկել, տեղեկացնել և աշխարհը դարձնել ավելի կանաչ։

Փառատոնի օրակարգը․

մայիսի 24-ին, ժամը 14։00-ից Կինոյի տանը մեկնարկում է Ձրի շուկան, որտեղ մարդիկ կարող են գտնել ու անհատույց վերցնել իրենց անհրաժեշտ իրեր և թողնել իրեր, որոնք ձեզ այլևս պետք չեն։

մայիսի 24-28-ը Կինոյի տան շենքում լինելու է ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷՔՍՊՈ, որին մասնակցում են տասնյակ բնապահպանական կազմակերպություններ։

մայիսի 26-ին, ժամը 13։00-ից Ստեփան Շահումյանի հրապարակից մեկնարկելու է Կենդանիների դիմակահանդես-շքերթը, որին մասնակցելու են շուրջ 500 երեխաներ Հայաստանի տարբեր ծայրերից։ Երեխաները լինելու են կենդանիների կերպարներով ու նվագախմբի ուղեկցությամբ շարժվելու են դեպի Միսաք Մանուշյանի անվան պուրակ։

Այս ամբողջ ընթացքում զուգահեռ լինելու են հետաքրքիր ցուցադրություններ, ֆիլմերի դիտումներ, աշխատարաններ, որոնց մասնակցելու համար ծանոթացեք օրակարգին կամ կապ հաստատեք մեզ հետ։

Փառատոնում ներկայացված են 30-ից ավելի ֆիլմեր, որոնք մրցելու են հետևյալ 4 անվանակարգերում՝ Ֆիլմեր բնապահպանների մասին, Լիամետրաժ դոկումենտալ ֆիլմեր կենսաբազմազանության պահպանության մասին, Կարճամետրաժ ֆիլմեր կենսաբազմազանության պահպանության մասին, Ֆիլմեր երիտասարդների և երեխաների կողմից/համար բնապահպանության մասին։

Մայիսի 24-28-ը տեղի է ունենալու Արևորդի 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնը, որն այս տարի «Կենսաբազմազանություն. բնության զարկերակը» խորագրի ներքո է։ Այս ամբողջ ընթացքում տեղի են ունենալու տարատեսակ հետաքրքիր միջոցառումներ, որոնց նպատակը մեկն է՝ իրազեկել, տեղեկացնել և աշխարհը դարձնել ավելի կանաչ։ Փառատոնի օրակարգը՝ http://sunchild.am/files/fest_agenda.pdf ։ Լուսաբանման համար առավել հետաքրքիր միջոցառումները․

մայիսի 24-ին, ժամը 14։00-ից Կինոյի տանը մեկնարկում է Ձրի շուկան, որտեղ մարդիկ կարող են գտնել ու անհատույց վերցնել իրենց անհրաժեշտ իրեր և թողնել իրեր, որոնք ձեզ այլևս պետք չեն։

մայիսի 24-28-ը Կինոյի տան շենքում լինելու է ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷՔՍՊՈ, որին մասնակցում են տասնյակ բնապահպանական կազմակերպություններ։

մայիսի 26-ին, ժամը 13։00-ից Ստեփան Շահումյանի հրապարակից մեկնարկելու է Կենդանիների դիմակահանդես-շքերթը, որին մասնակցելու են շուրջ 500 երեխաներ Հայաստանի տարբեր ծայրերից։ Երեխաները լինելու են կենդանիների կերպարներով ու նվագախմբի ուղեկցությամբ շարժվելու են դեպի Միսաք Մանուշյանի անվան պուրակ։

Այս ամբողջ ընթացքում զուգահեռ լինելու են հետաքրքիր ցուցադրություններ, ֆիլմերի դիտումներ, աշխատարաններ, որոնց մասնակցելու համար ծանոթացեք օրակարգին կամ կապ հաստատեք մեզ հետ։

Փառատոնում ներկայացված են 30-ից ավելի ֆիլմեր, որոնք մրցելու են հետևյալ 4 անվանակարգերում՝ Ֆիլմեր բնապահպանների մասին, Լիամետրաժ դոկումենտալ ֆիլմեր կենսաբազմազանության պահպանության մասին, Կարճամետրաժ ֆիլմեր կենսաբազմազանության պահպանության մասին, Ֆիլմեր երիտասարդների և երեխաների կողմից/համար բնապահպանության մասին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին