Կարևոր իրադարձություններ

Պապ թագավորը չի սպանվելու. Հայաստանը չի սպանվելու, ինչ վեղար էլ ուզում են հագնեն. Փաշինյան

22 Մայիս, 2024 18:28
Պապ թագավորը չի սպանվելու. Հայաստանը չի սպանվելու, ինչ վեղար էլ ուզում են հագնեն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ Պապ թագավորը չի սպանվելու, Հայաստանի պետությունը չի սպանվելու։

«Երբ Ադրբեջանն ընդունում է, որ այս գծով սկսում է ՀՀ-ն, ինքը դրանով հայտարարագրում է, այդ թվում իր համար այդ տարածքի անձեռնմխելիությունը և հակառակը՝ երբ մենք հայտարարագրում ենք, որ այս գծից այն կողմ Ադրբեջան է, մենք հայտարարագրում ենք մեր ընկակլումն ու դիրքորոշումը, որ այդ գծից հետո անձեռնմխելի է, այսպես է անվտանգության համակարգն աշխատում»,- նշել է նա՝ ընդգծելով, որ նրանք ովքեր հակառակն են ասում՝ ուզում են մեզ այս լեգիտիմ տարածքից դուրս բերել, և մեզ դարձնել լեգիտիմ թիրախ ուրիշների համար։

«Ապրե՛ք, կերե՛ք, մո՛մ վառեք, մնացածը մենք ձեզ համար կանենք, իսկ երկիրը կառավարելու շատ ավելի լուրջ մեխանզիմներ կան, որոնք երկար դարերով գործել են։ Ձեր ինչի՞ն է պետք կառավարություն, տեղական ինքնակառավարում, խորհրդարան, ձեզ կան թեմեր։ Հիմա ասենք՝ Ավստրալիայում չկա ՀՀ կառավարություն, բայց կա Ավստրալիայի թեմ, վա՞տ է, իհարկե, վատ չէ, 10 մարզի փոխարեն կլինենք 10 թեմ։ 

Պապ թագավորն այլևս չի սպանվելու։ Ես որպես ՀՀ վարչապետ երաշխավորում եմ սա, որ Պապ թագավորը չի սպանվելու, Հայաստանի պետությունը չի սպանվելու, ինչ վեղար էլ ուզում են հագնեն, քանի կգ-ոց ու ինչ մետաղից խաչ ուզում են դոշներից կախեն։

Այսօրվա ՀՀ-ն իրագործումն է Պապ թագավորի երազանքի և այդ երազանքն իրագործվել է և այլևս այդ երազանքը որևէ մեկը չի կարող սպանել, սա է մեր քաղաքական առաքելությունը»,- շեշտել է վարչապետը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին