Կարևոր իրադարձություններ

Վեհափառն ընդունել է Հակոբ Տեր-Խաչատուրյանին և Մուրադ Փափազյանի գլխավորած պատվիրակությանը

22 Մայիս, 2024 18:45
Վեհափառն ընդունել է Հակոբ Տեր-Խաչատուրյանին և Մուրադ Փափազյանի գլխավորած պատվիրակությանը

Մայիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ և Հայ դատի հանձնախմբերի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանին և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի գլխավորած պատվիրակությանը։

Պատվիրակության կազմում էին նաև Ֆրանսիայի Սենատի պատգամավորներ։

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը և պատվիրակության անդամները քննարկել են Հայաստանի ու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին առնչվող հարցեր՝ կարևորելով հայրենական կյանքում ազգային միասնականությունն ու ջանքերի մեկտեղումը առկա խնդիրների հաղթահարման գործում։

Իր խոսքում Հայոց Հովվապետն անդրադարձ է կատարել Հայաստանի և արցախահայության իրավունքների պաշտպանության անհրաժեշտությանը և այդ ուղղությամբ Ֆրանսիայի իշխանությունների կողմից ներդրվող ջանքերին։ Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքն է բերել Ֆրանսիայի Սենատի պատգամավորներին շարունակական զորակցության համար։

Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության և հայ ռազմագերիների վերադարձման գործում Մայր Աթոռի կողմից տարվող աշխատանքներին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին