Կարևոր իրադարձություններ

Բակերի բարեկարգում՝ Արաբկիր վարչական շրջանում (տեսանյութ)

21 Մայիս, 2024 16:54
Բակերի բարեկարգում՝ Արաբկիր վարչական շրջանում (տեսանյութ)

Արաբկիր վարչական շրջանում 4 բնակելի շենքերի հարակից տարածքներ մաքրվում են ապօրինի շինություններից ու ցանկապատերից: Ազատված տարածքները բարեկարգվում են. կառուցվում են ֆուտբոլի դաշտեր, ճեմուղիներ, տեղադրվում են խաղասարքեր և զրուցատաղավարներ: Ծրագրի շրջանակում իրականացվում է նաև  բակային տարածքի կանաչապատում:

Վարչական շրջանում ևս 13 բակերի նախագծման աշխատանքներ ընթացքի մեջ են:  

Գործընթացը կրում է շարունակական բնույթ. մայրաքաղաքում բոլոր բակային տարածքները փուլ առ փուլ կդառնան առավել հարմարավետ և բարեկարգ: 

 

Լրահոս

Դիտել ավելին