Կարևոր իրադարձություններ

ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ՍԴ դատավորի ընտրությունն է. ընդդիմադիրները հարցեր կուղղեն թեկնածուին. «Ժողովուրդ»

21 Մայիս, 2024 09:29
ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ՍԴ դատավորի ընտրությունն է. ընդդիմադիրները հարցեր կուղղեն թեկնածուին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Այսօրվանից մեկնարկում են ԱԺ քառօրյա նիստերը: Օրակարգում, ի թիվս այլ հարցերի, նաեւ Սահմանադրական դատավորի ընտրության հարցն է ընդգրկված, որը դեռ նախորդ քառօրյային պետք է քննարկվեր, բայց հետաձգվեց, քանի որ ՍԴ դատավորի թեկնածուն այդ օրը չէր եկել ԱԺ:

Նշենք, որ դատավորի թեկնածուն հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է՝ Դավիթ Խաչատուրյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ թեեւ ընդդիմադիր պատգամավորների մի մասն այս օրերին Կիրանցում է, բայց նրանց մյուս մասը, որոնք Երեւանում են, կմասնակցեն նիստերին:

 

Ավելին՝ ինչպես մեզ ընդդիմադիր պատգամավորները փոխանցեցին, պատրաստվում են սուր հարցեր ուղղել՝ Տավուշում տեղի ունեցող ապօրինի սահմանազատման վերաբերյալ:»։

 Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին