Կարևոր իրադարձություններ

Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել

18 Մայիս, 2024 19:43
Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում:

Այդ օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 07:30-ի սահմաններում բժշկական կենտրոններից մեկում ծննդկան է մահացել:
 
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 47-ամյա Հայարփի Ս.-ն է, ով հղիության ընթացքում 1 ամիս ժամկետով գտնվել է այդ բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ, և այդ օրը առավոտյան, դեռևս անհայտ հանգամանքներում, հանկարծամահ է եղել:

 

Լրահոս

Դիտել ավելին