Կարևոր իրադարձություններ

Կոստանյանը ողջունել է Ռիչարդ Դոնվահի այցը Հայաստան Երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ

18 Մայիս, 2024 00:19
Կոստանյանը ողջունել է Ռիչարդ Դոնվահի այցը Հայաստան Երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ

Մայիսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովի նախագահ Ալան Ռիչարդ Դոնվահին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Վահան Կոստանյանը ողջունել է Ռիչարդ Դոնվահի այցը Հայաստան Երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ` ներկայացնելով Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը՝ ուղղված խնդրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը: 

Հանդիպման ընթացքում նախարարի տեղեկալը նշել է Հայաստանի շահագրգռվածությունը ընդարձակելու իր ներդրումը կլիմայի փոփոխության հետևանքով առաջացող խնդիրների լուծմանն ուղղված համաշխարհային ջանքերում։

Այս համատեքստում Վահան Կոստանյանը կարևորել է միջազգային մակարդակով համագործակցության ամրապնդումը՝ ուղղված բնապահպանական մարտահրավերներին արձագանքելու ազգային կարողությունների բարելավմանը:

Կողմերը մտքեր են փոխանակել Կոնվենցիայի նպատակների իրագործման ուղղությամբ համագործակցության խթանմանն առնչվող հարցերի շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին