Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին փորձել է նետվել Հաղթանակի կամրջից

17 Մայիս, 2024 00:18
Քաղաքացին փորձել է նետվել Հաղթանակի կամրջից

Մայիսի 16-ին՝ ժամը 14։14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Փրկարարների, հոգեբանի և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացի Ս․ Ի․-ի ինքնասպանության փորձը։

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը դեպքի վայրում քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության բաժին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին