Կարևոր իրադարձություններ

Սահմանազատման գործընթացով ավելի շատ անվտանգության երաշխիքներ ենք ստեղծում. ԱԽ քարտուղար

16 Մայիս, 2024 23:30
Սահմանազատման գործընթացով ավելի շատ անվտանգության երաշխիքներ ենք ստեղծում. ԱԽ քարտուղար

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվող սահմանազատման գործընթացին։

«Սահմանը գծելու շրջանում, բնականաբար, մենք ՀՀ-ի համար հավելյալ անվտանգության երաշխիքներ ենք ստեղծում։

Ամբողջական կլինի այդ անվտանգության երաշխիքները, երբ որ մենք ամբողջական սահմանազատում կկատարենք։

Մենք համոզված ենք, որ այս գործընթացով ավելի շատ անվտանգության երաշխիքներ ենք ստեղծում», -ասել է Գրիգորյանն՝ ընգծելով.

«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել։ Սահմանազատման գործընթացը հաջող է անցել և նախադեպ է ստեղծել, որ մենք շարունակենք գործընթացը»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին