Կարևոր իրադարձություններ

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (լուսանկարներ)

16 Մայիս, 2024 12:23
Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (լուսանկարներ)

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Նաիրա Ասատրյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Ներքին Չարբախ):

Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ հանրային սննդի օբյեկտը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝

կառույցի պատերը  պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից,

առաստաղի որոշ  հատվածները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը,

սննդամթերք պարունակող տարածքների՝ խոհանոցի, աշխատանքային սեղանների մակերևույթները չեն եղել նորոգ վիճակում,

խոհանոցում առկա լվացարանը չի եղել  նորոգ ու բարվոք վիճակում, երկաթային մասերի ներկերը թափված են  եղել և առկա են եղել կոռոզիայի հետքեր։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

 

Լրահոս

Դիտել ավելին