Կարևոր իրադարձություններ

Երևանը կարևոր ու վստահելի գործընկեր է ՎԶԵԲ-ի համար. Տիգրան Ավինյան

15 Մայիս, 2024 22:16
Երևանը կարևոր ու վստահելի գործընկեր է ՎԶԵԲ-ի համար. Տիգրան Ավինյան

Այս օրերին Երևանը հյուրընկալում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան համաժողովը։

Այս մասին ֆեյսբուքյան էջերում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է, որի ընթացքում բարձր մակարդակի երկխոսություն է ծավալվում արդիական թեմաների շուրջ, և կայացվում են որոշումներ Բանկի զարգացման ռազմավարական հարցերի վերաբերյալ:

Դեռևս 2019 թվականից մեկնարկած մեր և ՎԶԵԲ-ի հետ տարվող բանակցությունների արդյունքում, որոշվեց ՎԶԵԲ տարեկան ժողովը ամենաբարձր մակարդակով ընդունել Երևանում: Երևանը կարևոր ու վստահելի գործընկեր է բանկի համար, ինչը ևս երաշխավորում է նոր ծրագրերի իրականացումն ու փոխգործակցության ընդլայնումը»,- գրել է քաղաքապետը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին