Կարևոր իրադարձություններ

Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար պարտադիր ապահովագրության ներդրման ժամկետ դեռ առկա չէ. ՀՀ ԱԳՆ

15 Մայիս, 2024 21:14
Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար պարտադիր ապահովագրության ներդրման ժամկետ դեռ առկա չէ. ՀՀ ԱԳՆ

Ի գիտություն ԶԼՄ ներկայացուցիչների և ՀՀ քաղաքացիների՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնում է.

«Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հարցը քննարկվել է Վրաստանի իրավասու գերատեսչությունների հետ:

Օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ. մամուլում շրջանառվող՝ հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ: Վրաստանի իշխանությունները գործընթացի և մանրամասների վերաբերյալ նախապես պաշտոնապես կտեղեկացնեն Հայաստանի իրավասու մարմիններին՝ ՀՀ քաղաքացիներին պատշաճ ժամկետում իրազեկելու նպատակով»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին