Կարևոր իրադարձություններ

Բալահովիտում մեքենա է այրվել. կա տուժած

15 Մայիս, 2024 20:24
Բալահովիտում մեքենա է այրվել. կա տուժած

Մայիսի 15-ին՝ ժամը 12:25-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բալահովիտ գյուղի 1-ին փողոցում այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1991 թ.) սրահը և բեռնախցիկը․ հրդեհը մարվել է տեղի ուժերով։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին