Կարևոր իրադարձություններ

Հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները. ՀՀ ՊՆ

15 Մայիս, 2024 20:11
Հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները. ՀՀ ՊՆ

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Զինված ուժերի զորամիավորումներում ու զորամասերում, ըստ ուղղությունների, սահմանված ժամկետներում անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, ստուգվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակը, ծավալվել են կառավարման կետեր, ստորաբաժանումների հրամանատարներին առաջադրվել են պայմանական մարտական խնդիրներ, ճշգրտվել է հետագա գործողությունների հաջորդականությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին