Կարևոր իրադարձություններ

Ուկրաինային ռազմական կարիքների համար լրացուցիչ 2 մլրդ դոլար կհատկացվի. Բլինքեն

15 Մայիս, 2024 19:18
Ուկրաինային ռազմական կարիքների համար լրացուցիչ 2 մլրդ դոլար կհատկացվի. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է Ուկրաինային տրամադրել լրացուցիչ 2 միլիարդ դոլար ռազմական ֆինանսավորում:

«Ես կցանկանայի հավելել, որ մենք լրացուցիչ 2 միլիարդ դոլար կտրամադրենք պաշտպանական արդյունաբերության նոր հիմնադրամի միջոցով»,- Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ Կիևում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է պաշտոնյան։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, ԱՄՆ պետքարտուղարը մամուլի ասուլիսում նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Ուկրաինան մի քանի շաբաթվա ընթացքում կստորագրեն անվտանգության երկկողմ պայմանագիր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին