Կարևոր իրադարձություններ

Հիմա այս մարդիկ առանց ամոթի ինչ-որ պլաններ են ներկայացնում, լուծումներ առաջարկում. Արսեն Թորոսյան

12 Մայիս, 2024 23:12
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Հիմա այս մարդիկ առանց ամոթի ինչ-որ պլաններ են ներկայացնում, լուծումներ առաջարկում. Արսեն Թորոսյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հանրապետության Հրապարակի հանրահավաքի ելույթներն եմ լսում:

Ուրեմն դիվանագետների ինչ-որ խմբի անունից հարթակից խոսում են մարդիկ, ովքեր 2021 թվականի մայիսին Ադրբեջանի առաջին ագրեսիայի ժամանակ թողեցին ու փախան դիվանագիտական այդ կարևորագույն խրամատից` առանց ղեկավարության թողնելով Արտաքին գործերի նախարարությունը, երբ կառավարությունը հրաժարական տված վիճակում էր և բոլորը ժամանակավոր պաշտոնակատար էին և նույնիսկ նոր նախարար հնարավոր չէր նշանակել:

Հիշեցնեմ, ՀՀ սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի ագրեսիայից հետո միաժամանակ հրաժարական էին ներկայացրել Արտաքին գործերի նախարարի ժպ Արա Այվազյանը, ով ըստ էության նախարար էլ չէր, այլ նախարարության մի խումբ պաշտոնյաների կամակատար, և գրեթե բոլոր տեղակալները` ըստ էության մերկացնելով ՀՀ արտաքին ճակատը: Եվ հիմա այս մարդիկ առանց ամոթի ինչ-որ պլաններ են ներկայացնում, ինչ-որ լուծումներ առաջարկում:

Մնայիք ու լուծեիք այդ բոլոր հարցերը, թե՞ այն առաջարկները որ արվում էին Անվտանգության խորհրդի նիստերին և որոնք պետք է բարձրացնեին ՀՀ սահմանների անվտանգությունը, հաճո չէին ձեր ներքին և արտաքին պատվիրատուներին»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին