Կարևոր իրադարձություններ

Մարդիկ ջան, ամուր եղեք. թույլ մի տվեք՝ ձեզ վրա ազդեն, մանիպուլացնեն. Արփի Ոսկանյան

11 Մայիս, 2024 20:41
Հեղինակ՝ Արփի Ոսկանյան
Մարդիկ ջան, ամուր եղեք. թույլ մի տվեք՝ ձեզ վրա ազդեն, մանիպուլացնեն. Արփի Ոսկանյան

Հայ բանաստեղծուհի, արձակագիր, Հայաստանի գրողների միության անդամ Արփի Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մարդիկ ջան, ամուր եղեք, մի կորցրեք սթափ դատելու ունակությունը, թույլ մի տվեք, որ ձեզ վրա ազդեն, ձեզ մանիպուլացնեն, ներշնչեն ձեզ մտքեր, թելադրեն վարք, քննադատաբար մոտեցեք ամեն ինչին, ամեն ասված խոսքին։ Եթե բարոյական ճնշում եք զգում ձեզ վրա, դիմադրեք, հակառակվեք, առարկեք, հեռացեք․․․

Թունավոր լինում են ոչ միայն անձնական հարաբերությունները, այլեւ հանրային ու քաղաքական, ոչ մի տարբերություն։ Ազատեք ձեզ թույնից։ Եղեք ամուր, մտածող, վերլուծող, պրպտող, կասկածող։ Անգամ ձեր մտքերի անսխալականությանը։ Ամուր եղեք ու անկախ։ Որ Հայաստանն էլ լինի ամուր ու անկախ։ Որովհետեւ Հայաստանը մենք ենք՝ բոլորս»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին