Կարևոր իրադարձություններ

«Առողջ ապրելակերպը սովորություն է» հանրային արշավը կլինի Արարատում

01 Մայիս, 2024 23:11
«Առողջ ապրելակերպը սովորություն է» հանրային արշավը կլինի Արարատում

Մայիսի 2-ին «Առողջ ապրելակերպը սովորություն է» հանրային արշավը կլինի Արարատի մարզում, Վեդի քաղաքումհ։

Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, նախատեսված են`

առողջ սննդի պատրաստման տաղավարներ,

սպորտլանդիա,

առողջ ապրելակերպի վերաբերյալ գիտելիքի խաղեր,

ավանդական խաղեր,

պաստառների ներկայացում,

բերանի խոռոչի հիգիենայի տաղավար,

հոգեկան առողջության տաղավար` սթրես, դեպրեսիա,

մշակութային միջոցառումներ:

Հիշե՛ք, որ առողջ սովորություններ ձևավորելով՝ հնարավոր է նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնները:

 

Լրահոս

Դիտել ավելին