Կարևոր իրադարձություններ

Խոշոր վթար՝ Արագածոտնի մարզում. ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց

01 Մայիս, 2024 21:36
Խոշոր վթար՝ Արագածոտնի մարզում. ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 17:50-ի սահմաններում «Lexus» մակնիշի ավտոմեքենան Արագածավան-Արտենի ավտոճանապարհին՝ Արագածավան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը, ապա փշալարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։

4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմազատել են տարածքը ու տեղում իրականացրել հերթապահություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն են ամուսինները և նրանց 2 երեխաները։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։



 

Լրահոս

Դիտել ավելին