Կարևոր իրադարձություններ

Ստամբուլում 210 ցուցարար է ձերբակալվել

01 Մայիս, 2024 19:51
Ստամբուլում 210 ցուցարար է ձերբակալվել

Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է 210 մարդու, ովքեր փորձել են ներխուժել Թաքսիմի փակ հրապարակ և հարձակվել ոստիկանների վրա: Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարարը:

Ստամբուլի իշխանություններն արգելել են Թաքսիմում արհմիությունների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մայիսմեկյան երթը՝ փակելով հրապարակը մետաղական պատնեշներով և ուժեղացված ոստիկաններ տեղակայելով ամբողջ երկայնքով:

Արգելափակված է մոտ 70 փողոց։

 

 

Լրահոս

Դիտել ավելին