Կարևոր իրադարձություններ

Գյումրու քաղաքապետը՝ ավտոմեքենայով քաղաքապետարանի աստիճաններին բարձրանալու դեպքի մասին

21 Ապրիլ, 2024 19:25
Գյումրու քաղաքապետը՝ ավտոմեքենայով քաղաքապետարանի աստիճաններին բարձրանալու դեպքի մասին

Մարտի 21-ին՝ առավոտյան ժամը 10։30-ի սահմաններում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը անկանոն երթևեկել է Գյումրու կենտրոնական հատվածում, վարել մայթերով, այնուհետև մեքենայով հայտնվել քաղաքապետարանի աստիճաններին ու հրաժարվել կատարել պարեկային ծառայողների՝ մեքենայից  դուրս գալու, մեքենան հեռացնելու պահանջը:

Քաղաքապետարանի աստիճաններին հայտնված վարորդի պահանջը եղել է Գյումրու քաղաքապետի հետ հանդիպումը։

Այս մասին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը։

«Ես գիշեր-ցերեկ ազատ ընդունելություն անում եմ, փողոցով զբոսնում եմ, թող գան մոտենան, իրենց խնդիրը բարձրացնեն, չի արդարացնում ոչ մի բան: Օրենքի ողջ խստությամբ պետք է պատասխան տա: Հողահատկացում անեն, չանեն, չի արդարացնում նման երևույթը, ով ուզում է լինի, գուցե եղբայրս լինի, պետք է պատասխան տա»,- ճեպազրուցին նշել է Վարդգես Սամսոնյանը՝ հավելելով, որ կընթանա քննություն, ամեն ինչ պարզ կդառնա:

«Արմենպրես»-ի թղթակցի տվյալներով՝ ճեպազրույցի պահին վարորդին ոստիկաններն արդեն բերման էին ենթարկել բաժին։

 

Լրահոս

Դիտել ավելին