Կարևոր իրադարձություններ

Ավտովթար՝ Առինջում. կա տուժած

21 Ապրիլ, 2024 16:22
Ավտովթար՝ Առինջում. կա տուժած

Ապրիլի 21-ին՝ ժամը 11:03-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի առաջին փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարաների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Kia» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ․ Վ․, ծնված 1969 թ.) դուրս է եկել Առինջ գյուղի Աճառյան փողոցի 2-րդ փակուղու երթևեկելի հատվածից և շրջվել առաջին փողոցի տներից մեկի մոտակայքում:

Փրկարարներն ավտոմեքենայի վարորդին տեղում ցուցաբերել են առաջին օգնություն և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 

 

Լրահոս

Դիտել ավելին