Կարևոր իրադարձություններ

Երևանյան լճի մոտ վրաերթի է ենթարկվել 3 հետիոտն

21 Ապրիլ, 2024 13:11
Երևանյան լճի մոտ վրաերթի է ենթարկվել 3 հետիոտն

Այսօր՝ ապրիլի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 01:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Հենրիկ Ասատրյանը իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Բագրատունյաց պողոտայում՝ թիվ 1/1 հասցեի դիմաց շարժական վուլկանիզացիայի մոտ բախվել է մայթեզրին կայանված օպել մակնիշի ավտոմեքենային:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ բախումից հետո վրաերթի է ենթարկել հետիոտներ Երևանի բնակիչներ 39-ամյա Էդուարդ Ավետիսյանին, 29-ամյա Ռազմիկ Սարգսյանին, և 37-ամյա Արտյոմ Խաչատրյանին:

Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածներից մեկը վուլկանիզացիայի աշխատակիցն է, մյուս 2-ն էլ իրենց «Opel» մակնիշի ավտոմեքենան բերել էին վուլկանիզացիա, որպեզի առաջացած տեխնիկական խնդիրը կարգավորվի, ու այդ ժամանակ «Nissan»-ը բախվել է «Opel»-ին, ապա վրաերթի ենթարկել նրանց:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին