Կարևոր իրադարձություններ

Գյումրիում մեքենա է այրվել

21 Ապրիլ, 2024 11:25
Գյումրիում մեքենա է այրվել

Ապրիլի 21-ին՝ ժամը 02։24-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղի Ջրաշինարարների փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյումրու խճուղու թիվ 19/11 հասցեի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:35-ին, մարվել՝ 02:42-ին:

Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1985 թ.)։

 

 

Լրահոս

Դիտել ավելին