Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել անասնագոմում

15 Ապրիլ, 2024 13:05
Հրդեհ է բռնկվել անասնագոմում

Ապրիլի 15-ին, ժամը 07:16-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Սայաթ- Նովա փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկին կից անասնագոմում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։29-ին, մարվել՝ 08։25-ին: Այրվել է անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 60 ք մ):

 

Լրահոս

Դիտել ավելին