Կարևոր իրադարձություններ

Միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունեցել ներկայացնել իրենց երկրներում խաղողագործության և գինեգործության ոլորտի մարտահրավերներն ու նվաճումները

15 Ապրիլ, 2024 12:28
Միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունեցել ներկայացնել իրենց երկրներում խաղողագործության և գինեգործության ոլորտի մարտահրավերներն ու նվաճումները

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը Իտալիայի Բրեշիա քաղաքում մասնակցել է Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպության (OIV) 100–ամյակին նվիրված միջոցառմանը։

Միջոցառումը հյուրընկալել էր աշխարհի 20 երկրներից ժամանած նախարարների, դեսպանների և գինու ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների։

Միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունեցել ներկայացնել իրենց երկրներում խաղողագործության և գինեգործության ոլորտի մարտահրավերներն ու նվաճումները։

Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպությունը (OIV) միջկառավարական կազմակերպություն է՝ համաշխարհային ոլորտին գիտական և տեխնիկական աջակցության առաքելությամբ։ OIV-ն այսօր ունի խաղող ու գինի արտադրող և սպառող 50 անդամ երկրներ։ Հայաստանը կազմակերպությանն անդամակցում է 2014 թվականից։

 

Լրահոս

Դիտել ավելին