Կարևոր իրադարձություններ

Ապօրինի գույքի գործով հաշտություն է կնքվել

12 Ապրիլ, 2024 18:48
Ապօրինի գույքի գործով հաշտություն է կնքվել

Կառավարությունն ընդունել է «Գույք ամրացնելու մասին» որոշում: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթով դատարան ներկայացված հայցի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունը 2024 թ. փետրվարի 21-ին հաշտության համաձայնություն է կնքել Գալուստ Լուկաշի Գրիգորյանի հետ, որով Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գտնվող՝ 16.013 քմ մակերեսով հողամասը՝ 2 մլրդ 18 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով:

Հաշտության համաձայնությունը հաստատվել է Հակակոռուպցիոն դատարանի 2024 թ. փետրվարի 27-ի վճռով: Գույքի նկատմամբ արդեն իսկ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը։ Որոշմամբ առաջարկվում է հողամասն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Արդյունքում՝ հնարավորություն կստեղծվի պետական սեփականություն հանդիսացող գույքն ամրացնել կոմիտեին և հետագայում քննարկել դրա տնօրինման հարցը։

 

Լրահոս

Դիտել ավելին