Կարևոր իրադարձություններ

ԲԴԽ-ն ներկայացնում է մի շարք հայտնի գործերի ձգձգումների վերաբերյալ նոր ուսումնասիրությունների արդյունքները

11 Ապրիլ, 2024 12:38
ԲԴԽ-ն ներկայացնում է մի շարք հայտնի գործերի ձգձգումների վերաբերյալ նոր ուսումնասիրությունների արդյունքները

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի՝ Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության հետ սույն թվականի մարտի 1-ին կայացած հանդիպման ժամանակ քննակվել է մի շարք հայտնի գործերի ձգձգումների մասին Դատական դեպարտամենտի նկարահանած տեսանյութը, որից հետո «Հայաստան» դաշինքն իր ընտրողների անունից խնդրել է նմանատիպ ուսումնասիրություն կատարել՝ Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին, Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանին, Սուրեն Մանուկյանին և մյուսներին վերաբերող քրեական գործերով:

Ընդ որում, «Հայաստան» դաշինքի պատգամավորները ընդգծել են, որ իրենց համար ընդունելի չէ տեղեկատվության փոխանցումն ու հրապարակումը տեսանյութի/ռեպորտաժի ձևաչափով և խնդրել են համապատասխան տեղեկատվությունը տրամադրել «տեղեկանքի» ձևաչափով։ Նկատի ունենալով վերոգրյալը՝ Դատական դեպարտամենտի վերլուծության և մշտադիտարկման վարչության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում ներկայացնում ենք համապատասխան տեղեկատվությունը՝ պահանջված ձևաչափով։

 

Լրահոս

Դիտել ավելին