Կարևոր իրադարձություններ

Ներդրվել է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը պահպանելու կրեդիտային համակարգը. ՊԵԿ

08 Ապրիլ, 2024 12:47
Ներդրվել է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը պահպանելու կրեդիտային համակարգը. ՊԵԿ

Կրեդիտային համակարգի ներդրման արդյունքում մաքսային ձևակերպումների մասնագետն այդ որակավորումը կարող է պահպանել հաշվետու ժամանակշրջանում իր գործունեության արդյունքների, ինչպես նաև վերապատրաստման դասընթացներին մասնակցության համար իրեն շնորհվող միավորների բավարար քանակ ապահովելու դեպքում։

Կրեդիտային համակարգի ներդումից հետո, մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը պահպանելու նպատակով, 2024թ-ի գործունեության համար տարեկան միավորների առաջին հաշվարկը նախատեսված է իրականացնել 2025 թ․ հունվարին։

Պետական եկամուտների կոմիտեն մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման համար յուրաքանչյուր տարի՝ առնվազն մեկ անգամ, կազմակերպում է մաքսային բնագավառը կարգավորող իրավական ակտերի և մաքսային հայտարարագրման ինքնաշխատ համակարգչային ծրագրի ուսուցման վերապատրաստման դասընթաց։ Հերթական դասընթացը կանցկացվի ապրիլի 22-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին