Կարևոր իրադարձություններ

Մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 544 հազար ուղևոր

08 Ապրիլ, 2024 10:14
Մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 544 հազար ուղևոր

Երևանի մետրոպոլիտենից ներկայացնում են նախորդ շաբաթվա քրոնիկոնը և տեղեկացնում են, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:

Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 544 հազար ուղևոր:

Գիծ է դուրս բերվել 2836 շարժակազմ, որոնցից 581-ը երեք վագոնանի, 1283-ը երկու վագոնանի և 972-ը մեկ վագոնանի։

Կատարողականը՝ 105,8 %

Բոլորին մաղթում ենք անվտանգ ու անխափան երթևեկություն:

 

Լրահոս

Դիտել ավելին