Կարևոր իրադարձություններ

Իջևան-Երևան ճանապարհին 20 տ հեղուկ գազով բեռնված ավտոցիստեռն է կողաշրջվել. վարորդի կյանքը փրկել չի հաջողվել (լուսանկարներ)

07 Ապրիլ, 2024 18:43
Իջևան-Երևան ճանապարհին 20 տ հեղուկ գազով բեռնված ավտոցիստեռն է կողաշրջվել. վարորդի կյանքը փրկել չի հաջողվել (լուսանկարներ)

Ապրիլի 7-ին, ժամը 08։33-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի առաջին ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ՝ գազատար ավտոմեքենան շրջվել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 59-րդ կմ-ին «Iveco» մակնիշի ավտոցիստեռնը՝ բեռնված 20 տոննա հեղուկ գազով (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1972 թ.) կողաշրջվել է, գազի արտահոսք չկա. մեքենայի բաքից առկա է դիզ վառելիքի արտահոսք:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել բեռնատարը, մեքենայի խցիկից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին, վերջիններս արձանագրել են վարորդի մահը:

Փրկարարները կատարել են ցիստեռնի հովացման, ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ. անվտանգության նկատառումներից ելնելով տեղում իրականացրել հերթապահություն, հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել ավտոցիստեռնը և դրել ավտոքարշակի վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին