Կարևոր իրադարձություններ

Կին քաղաքական գործիչների աշխատանքը տվել է մեր երկրին շրջադարձային արդյունքներ. Ալեն Սիմոնյան

07 Ապրիլ, 2024 15:11
Կին քաղաքական գործիչների աշխատանքը տվել է մեր երկրին շրջադարձային արդյունքներ. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, որում ասվում է.

«Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր, շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: 
 

Դուք պարգեւում եք կյանք, ջերմությամբ եք լցնում այն ընտանիքը, որտեղ ծնվել եք, նվիրում եք սեր եւ հոգատարություն ու այդպիսով սկիզբ տալիս եւ կարգավորում կյանքի շարունակական ընթացքը: 

  
Մեծագույն հաճույք է ականատես լինել կանանց հաջողություններին կրթության, քաղաքականության, գործարարության, բժշկության եւ ցանկացած այլ ոլորտում, որտեղ նրանք գործունեություն են ծավալում: 
  
Ցանկանում եմ շեշտել նաեւ, թե որքան հատկանշական է ձեր դերը մեր երկրի քաղաքական կյանքում: Կին քաղաքական գործիչների եւ քաղաքական կյանքում ներգրավված մասնագետների աշխատանքը տվել է մեր երկրին շրջադարձային արդյունքներ, եւ խրախուսելի է, որ տարեցտարի միայն ավելանա կանանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում: 
  
Սիրելի՛ կանայք, 
  
Եղե՛ք առողջ, երջանիկ, ներդաշնակ, սիրված եւ շարունակե՛ք լուսավորել աշխարհը ձեր քնքշությամբ, հոգատարությամբ ու նպատակասլացությամբ»:

 

Լրահոս

Դիտել ավելին