Կարևոր իրադարձություններ

Վեդի գետում մեքենա էր արգելափակվել. օգնության են հասել փրկարարները

06 Ապրիլ, 2024 00:32
Վեդի գետում մեքենա էր արգելափակվել. օգնության են հասել փրկարարները

Ապրիլի 5-ին, ժամը 19։06-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ-Վանաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Ավշար գյուղում՝ Վեդի գետից դուրս են բերել «GAZelle» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․)։

 

Լրահոս

Դիտել ավելին