Կարևոր իրադարձություններ

Վերին Շորժայի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-երը հրաձգային զենքից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

05 Ապրիլ, 2024 18:48
Վերին Շորժայի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-երը հրաձգային զենքից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17:30-ին Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե ապրիլի 5-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

 

Լրահոս

Դիտել ավելին