Կարևոր իրադարձություններ

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը և նրան նվիրված արարողակարգերը՝ քրեակատարողական հիմնարկներում (լուսանկարներ)

05 Ապրիլ, 2024 18:04
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը և նրան նվիրված արարողակարգերը՝ քրեակատարողական հիմնարկներում (լուսանկարներ)

Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարությանը հաջորդող օրերին Հայ առաքելական եկեղեցին կատարում է հոգևոր բարեպաշտական արարողություններից մեկը՝ տնօրհնեքը։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների նախաձեռնությամբ ազատազրկված անձանց և հիմնարկների վարչակազմերի համար կատարվել են Սուրբ Զատիկին և դրան հաջորդող եկեղեցիական տոներին նվիրված արարողակարգեր։ 

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հոգևոր հովիվ Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանը զատկական շարականի կատարմամբ, հոգևոր երգերի և աղոթքների ուղեկցությամբ իրականացրել է Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը։

Տեր Զենոն քահանա Բարսեղյանի ձեռամբ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի ձեռամբ անցկացվել են տնօրհնեքի և կարագօրհնեքի արարողությունները։

Հոգևոր հայրերը Սուրբ Ավետարանով և խաչով օրհնել են ներկաներին, հիմնարկների ամբողջ տարածքը ցողել օրհնված ջրով, այնուհետ բաժանել բոլորին զատկական հավկիթ, տնօրհնեքի աղ ու հաց։

 

Լրահոս

Դիտել ավելին