Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է տեղի ունեցել Մաստարա գյուղում

05 Ապրիլ, 2024 16:14
Հրդեհ է տեղի ունեցել Մաստարա գյուղում

Ապրիլի 5-ին, ժամը 12։28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա գյուղի 13-րդ փողոցի 4-րդ նրբանցքում այրվում է վագոն-տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ 12-րդ փողոցի 4-րդ փակուղում այրվում է չբնակեցված վագոն-տնակ (մոտ 27 քմ) և մոտակայքում պահեստավորված անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։53-ին, մարվել՝ 14։36-ին։ Այրվել են վագոն-տնակը և մոտ 30 հակ անասնակեր։

 

Լրահոս

Դիտել ավելին