Կարևոր իրադարձություններ

Անչափահասների արդարադատության խորհրդի նիստին քննարկվել են թվային միջավայրում երեխաների պաշտպանության ռիսկերը (լուսանկարներ)

05 Ապրիլ, 2024 14:30
Անչափահասների արդարադատության խորհրդի նիստին քննարկվել են թվային միջավայրում երեխաների պաշտպանության ռիսկերը (լուսանկարներ)

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը բացման խոսքով է հանդես եկել Անչափահասների արդարադատության խորհրդի նիստին։ Նիստի ընթացքում քննարկվել են ՄԻՊ կողմից 2023 թվականին անչափահասների՝ արդարադատության ոլորտում վեր հանված խնդիրները, թվային միջավայրում երեխաների պաշտպանության ռիսկերը և հնարավորությունները, ինչպես նաև ներկայացվել են «Երեխաների առցանց անվտանգություն» հետազոտությունը և իրականացված աշխատանքները:

Մասնավորապես, ներկայացվել են Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի անչափահասների հաշվառման հիմնախնդիրները:
 
ՄԻՊ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անահիտ Խաչատրյանը ներկայացրել է անչափահասների՝ արդարադատության ոլորտում առկա խնդիրները: Նա նշել է, որ ՄԻՊ-ի կողմից կատարվել է հետազոտություն անչափահասների շրջանում կատարված հանցագործությունների վերաբերյալ: Հանդիպման վերջում քննարկվել են նաև առաջիկա ծրագրերը:

 

Լրահոս

Դիտել ավելին