Կարևոր իրադարձություններ

Դատարանի շենքի մոտ կատարված սպանության փորձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան (լուսանկարներ)

05 Ապրիլ, 2024 12:54
Դատարանի շենքի մոտ կատարված սպանության փորձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան (լուսանկարներ)

Ավարտվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակի նստավայրի մոտ կատարված սպանության փորձիապօրինի կերպով հրազեն կրելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

2023թհոկտեմբերի 18-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից տեղեկություն էր ստացվել այն մասինոր նույն օրըժամը 15:40-ին, «Աջ կրծքավանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 54-ամյա տղամարդ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված  քննությամբ պարզվել և հիմնավորվել էոր տղամարդը վնասվածքները ստացել է հիշյալ դատարանի ավտոկայանատեղիում հնչած կրակոցների ժամանակ:

Մասնավորապես, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասինոր անձնական հարաբերություններով պայմանավորված՝ Երևանի 40-ամյա բնակիչը նպատակադրվել է ապօրինի կերպով կյանքից զրկել 54-ամյա համաքաղաքացուն։

Այդ նպատակով, նա քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել ինքնաշեն եղանակով ձևափոխված «Байкал-442» մոդելի, 9 մմ տրամաչափի ակոսափող ատրճանակ՝ 8 փամփուշտներով։

Այնուհետևիմանալովոր 2023 թվականի հոկտեմբերի 18-ին 54-ամյա համաքաղաքացին լինելու է վերը նշված դատարանի տարածքում, նշված զենքով զինված գնացել է այնտեղ և հանցավոր մտադրությունն իրագործելու համար դարանակալել։

Ժամը 14:55ի սահմաններումերբ 54-ամյա տղամարդը ևս երեք անձի հետ դուրս է եկել դատարանի շենքից և մոտեցել նրանցից մեկի ավտոմեքենային, 40-ամյա տղամարդը  վազելով մոտեցել է նրան և իր մոտ ապօրինի պահվող  «Байкал-442» մոդելի ատրճանակից թվով չորս կրակոց է արձակել նրա ուղղությամբ՝  վերջինիս պատճառելով կյանքի համար վտանգավործանր վնասվածնքեր։

Սակայն հանցագործությունը ավարտին չի հասցվելքանի որ տուժողը տեղափոխվել է հիվանդանոց և նրան ցուցաբերվել է բուժօգնություն։ Իսկ 40-ամյա տղամարդը դիմել է փախուստի։

Վերջինիս վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է  ընտրվել կալանքը։

Նրա վերաբերյալ անջատված մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբուղարկվել են դատարան։ Քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմին ներկայացված՝ հանցագործության գործիք «Байкал-442» մոդելի ատրճանակի ձեռքբերմանձևափոխման և այլ հանգամանքներ պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է։  

 

Լրահոս

Դիտել ավելին