Կարևոր իրադարձություններ

Հնարավորություններին ընդառաջ. Ամերիաբանկը՝ Doing Digital միջազգային ամենամյա ֆորումի ֆինթեք գործընկեր (տեսանյութ)

04 Ապրիլ, 2024 13:20
Հնարավորություններին ընդառաջ. Ամերիաբանկը՝ Doing Digital միջազգային ամենամյա ֆորումի ֆինթեք գործընկեր (տեսանյութ)

«Հնարավորություններին ընդառաջ». SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումն այս տարի մեկնարկել է այս խորագրով: Ֆորումի նպատակն է ներկայացնել ֆինանսական և բիզնեսի տարբեր ուղղություններում թվային փոխակերպման վերջին մոտեցումները, քննարկել առկա հնարավորություններն ու դրանց տեղայնացման առանձնահատկությունները, համաշխարհային տեխնոլոգիական և բիզնես հանրության շրջանում Հայաստանը դիրքավորել որպես թվային փոխակերպման նոր հարթակ՝ նպաստելով երկրի մրցունակության բարձրացմանը:

Doing Digital Forum-ն այս տարի ներկայանում է նոր դեմքերով և թեմաներով՝ հյուրընկալելով ոլորտի համաշխարհային թոփ խոսնակներին և առաջատար փորձագետներին։ Ֆորումի գլխավոր խոսնակը հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելերներ դարձած մի շարք գրքերի հեղինակ Բրեթ Քինգն է։ Նա նորարարության, ֆինանսական ծառայությունների և թվային փոխակերպման փորձագետ է, վերջին տարիներին ամենապահանջված խոսնակներից մեկն աշխարհում։

ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար Ամերիաբանկն արդեն երկրորդ տարին շարունակ ֆորումի կողքին է, այս անգամ՝ որպես ֆինթեք գործընկեր:

Doing Digital Forum-ը բոլոր նրանց համար է, ովքեր հետաքրքրված են թվային փոխակերպմամբ, դրա ներդրմամբ ու թվային տնտեսության զարգացմամբ:

 

Հեղինակ` Նոննա Բարսեղյան

 

Լրահոս

Դիտել ավելին